0 «Անհնարին ոչինչ չկա»

  Երբևէ մարդու կողմից ստեղծված ամենափոքր մանրաքանդակի հեղինակը Գրեմ Շորթն է: Նա ածելիի սայրին գրել է հետևյալ բառերը. «Անհնարին ոչինչ չկա»: Նրան հաջողվել է գրել այս բառերը ածելիի 1/10 մմ հաստությամբ սայրին: Անզեն աչքով այս բառերը կարդալ հնարավոր չէ: Դրա համար անհրաժեշտ է 400 անգամ խոշորացնող մանրադիտակ:


 Գրեմ Շորթը 150 փորձ է կատարել այս բառերը գրելու համար: Այս մակարդակի փորագրություն ստեղծելը գերմարդկային ջանքեր և ուշադրություն է պահանջում: Այս մանրաքանդակի վրա նա աշխատում էր միայն գիշերը, քանի որ այդ ժամերին տատանումները քիչ են: Ավելորդ շարժումներից խուսափելու համար Շորթի աջ ձեռքը կապված էր բազկաթոռի եզրին, իսկ հատուկ սարքավորումը հետևում էր սրտի զարկերին, որպեսզի նա կարողանար տառերը գրել սրտի զարկերի միջև ընկած ժամանակահատվածում: Շորթը օրական լողում էր 10 կիլոմետր, որպեսզի կարողանար սրտի զարկերի քանակը 1 րոպեի ընթացքում հասցնել 30-ի: 7 ամսվա ընթացքում կեսգիշերից մինչև 05:30 նա աշխատում էր փորագրության վրա:
 Մանրաքանդակների ցուցադրության ժամանակ Գրեմ Շորթը վաճառքի հանեց իր աշխատանքը 76,000 ԱՄՆ դոլարով: 

0 Ուրախ նյարդ

  Արմունկով անհաջող կերպով ինչ-որ բանի հարվածելիս առաջացող տարօրինակ ցավի մեղավորը «ուրախ նյարդն» է: 
  Այս նյարդին «ուրախ» անվանում են ամերիկացիներն ու ավստրալացիները: Դա արմունկի նյարդն է, որը պատասխանատու է ուսի, բազուկի, նախաբազուկի և մատների զգացողությունների համար: 
   Արմունկի նյարդի մեծ մասը խորը թաքնված է մաշկի տակ, որտեղ այն լավ պաշտպանված է: Սակայն արմունկի հատվածում նյարդը բավականին մոտենում է մակերևույթին և ծածկված է մաշկի բարակ շերտով: Այդ պատճառով էլ, եթե Դուք Ձեր արմունկը անհաջող կերպով հարվածում եք ինչ-որ բանի, զգում եք տարօրինակ ցավ: Այդ ժամանակ դուք վնասում եք արմունկի նյարդը, ինչից էլ առաջանում է ցավը: Բավականին տարօրինակ է, որ այս նյարդը անվանում են «ուրախ»:

0 «Խլուրդի բույն». Էյնշտեյն-Ռոզենի կամուրջը

 «Խլուրդի բույնը» հիպոթետիկ ժամանակային-տարածական թունել է, որը թույլ է տալիս օբյեկտին տեղափոխվել տիեզերքի A կետից B կետը ոչ թե ուղիղ ժանապարհով, այլ ճկելով տարածությունը: Առավել պարզ հասկանալու համար կարող ենք վերցնել թուղթը, մեջտեղից ծալել և ծակել այն: Ստացված անցքը իրենից կներկայացնի «խլուրդի բույն»: Կա տեսություն, համաձայն որի տիեզերքում տարածությունը նման է այդ թղթին, միայն թե ի տարբերություն դրա՝ այն եռաչափ է: Տարբեր գիտնականներ տեսակետներ են հայտնում այն մասին, որ «խլուրդի բների» միջոցով հնարավոր է տեղափոխվել ժամանակի և տարածության միջով, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ վտանգներ է պարունակում «խլուրդի բույնը» և իրականում ինչ կարող է լինել դրա հակառակ կողմում:

1 Ո՞ր պատկերն է ավելորդ

0 Գիտե՞ք, որ...

  > Դելֆինները չեն կարողանում մարդկանց պես ավտոմատ կերպով շնչել: Հետևաբար դելֆինները չեն կարողանում քնել: Եթե դելֆինը քնի կամ կորցնի գիտակցությունը, կսուզվի ջրի հատակը և կսատկի:
  >  Վաթսուն րոպեանոց ձայներիզը պարունակում է 172 մետր ժապավեն:
 > Թրթուրը մոտավորապես 4000 մկան ունի: Իսկ օրինակ մարդիկ՝ շուրջ 600:

0 Կատուների կլավիկորդ

    Որոշ տեղեկությունների համաձայն  Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 2-րդը մի շատ անսովոր երաժշտական գործիք ուներ, որը կոչվում էր «կատուների կլավիկորդ»: Այն իրենից ներկայացնում էր մի երկար արկղ՝ բաժանված 14 մասի: Յուրաքանչյուր մասում դնում էին մեկ հատուկ ընտրված կատու: Կատուներին ընտրում էին «լսումների» միջոցով. կենդանիների պոչերը տրորում էին, և հատուկ մասնագետները ձայնի բարձրությունից որոշում էին, թե արկղի որ մասում է լինելու կատուն: Կենդանիների գլուխները մնում էին արկղից դուրս, իսկ պոչերը պինդ ամրացնում էին արկղի մոտ դրված ստեղնաշարի տակ: Ստեղները սեղմելիս դրանց տակ ամրացված սուր ասեղները ծակում էին կենդանիների պոչերը և կատուները ճչում էին: Պալատականները հերթով «նվագում» էին, փորձելով ճիշտ նոտաներ արտածել:


   Կենդանիների հանդեպ նման դաժանությունը գալիս էր նրանից, որ այդ ժամանակ եկեղեցին կատուներին հայտարարել էր սատանայի դեսապաններ և օգնականներ: Այդ ժամանակներում այս կենդանիները (հատկապես սև կատուները) ապրելու շատ քիչ շանսեր էին ունենում:

0 Անհավատարիմ կանանց խնդիրը

  Սուլթանը 12 վեզիր ուներ: Մի անգամ նա իմացավ, որ վեզիրներից մի քանիսի կանայք անհավատարիմ են և դավաճանում են իրենց ամուսիններին: Սուլթանը որոշեց պատժել նրանց և վարվեց հետևյալ կերպ. յուրաքանչյուր վեզիրի իր կնոջ հետ փակեցին ամբողջովին մեկուսացված սենյակներում և ասացին, որ նրանք այնտեղ փակված են մնալու այնքան ժամանակ, մինչև բոլոր անհավատարիմ կանայք կսպանվեն իրենց ամուսինների կողմից:     Ամեն առավոտ սուլթանի ծառան պետք է անցներ բոլոր սենյակներով և ստուգեր, թե արդյոք այդ պայմանը կատարվել է, թե ոչ: Այն օրը, երբ կպարզվեր, որ բոլոր անհավատարիմ կանայք սպանված էին, բոլորը ազատ կարձակվեին: 
 Պետք է հաշվի առնել, որ բոլոր վեզիրները շատ խելացի են: Բացի այդ, պալատում բամբասանքները բավականին արագ են տարածվում, այնպես որ յուրաքանչյուր վեզիր տեղյակ է՝ արդյոք մյուս վեզիրների կանայք հավատարիմ են, թե ոչ, սակայն ոչինչ չգիտի իր սեփական կնոջ մասին: 
   Քանի դեռ վեզիրները իրենց կանանց հետ փականքի տակ են, ինֆորմացիայի փոխանակում ընդհանրապես չի լինում: