Ձեզ եմ ներկայացնում
մի նյութ, որը շատերին կարող է անհավանական թվալ (ինքս էլ ապշած էի, երբ առաջին
անգամ կարդացի այս մասին): Խոսքը մի թվային հաջորդականության մասին է, որը կապ է ստեղծում
բնության մի շարք երևույթների միջև: Որոշ մաթեմատիկներ պնդում են, որ դա ևս մեկ անգամ
ապացուցում է, որ աշխարհում ամեն ինչի հիմքում ընկած է մաթեմատիկան, կենսաբաններից
ոմանց համար դա աշխարհի միասնական ծագման ապացույց է, իսկ շատ մարդիկ ուղղակի
հավատում են, որ դրանք Աստծո <<մատնահետքերն>> են, որ մնացել են բնության մեջ:
Մոտավորապես
մ. թ. 1200թ-ին իտալացի գիտնական Լեոնարդո Պիզանոն՝ առավել հայտնի Ֆիբոնաչի անունով, հայտնաբերեց
մի թվային հաջորդականություն, որը իրենից ներկայացնում է մի շատ հետաքրքիր համակարգ:
Այն ունի հետևյալ տեսքը.

1,
1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89, 144, 233, ...
Հաջորդականության
յուրաքանչյուր հաջորդ անդամ՝ սկսած 3-րդից հավասար է իրեն նախորդող 2 անդամների գումարին:
Այն ուղղանկյունը, որի կողմերի երկարությունները
հավասար են Ֆիբոնաչիի հաջորդահանության 2 իրար հաջորդող անդամների, իրենից ներկայացնում
է այսպես կոչված <<Ոսկե ուղղանկյուն>> կամ իդեալական ուղղանկյուն: <<Ոսկե ուղղանկյունը>> միշտ կարելի է
բաժանել քառակուսիների, որոնց կողմերի երկարությունները հավասար կլինեն հաջորդականության
ընտրված անդամներին նախորդող անդամներին: Օրինակ 8 և 13 կողմերով ուղղանկյունը կարելի
է բաժանել 5, 3, 2, 1, 1 կողմերով քառակուսիների:
Նկարում պատկերված է 233 և 144 կողմերով <<Ոսկե ուղղանկյուն>>, որը բաժանված է 12 քառակուսիների: Եթե անցկացնենք կոր մեր քառակուսիների անկյուններով, ապա կստանանք Արքիմեդի (կամ Ֆիբոնաչիի) պարույրը: Պարույրը առնձին վերցված իրենից ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում. առավել հետաքրքիր է այն, թե որտեղ մենք կարող ենք հանդիպել նրան:
Օրինակ վերցնենք արևածաղիկը: Նրա
սերմերի դասավորությունը 55, 34 և 21 կողմերով քառակուսիներից ստացված պրույրների իդեալական
հաջորդականություն է:
Անանասի
կեղևի վրա ճիշտ նույն պարույրներից են:
Ծովի ալիքները,
մոտենալով ափին, կորանում են՝ ստեղծելով պարույրներ, որոնք կարել է մաթեմատիկորոն ճշգրիտ
գծել 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55 թվերով ստացված պարույրների միջոցով:
Բույսեր,
կենդանիներ, մարդու մարմին և նույնիսկ տիեզերքում 100.000-ավոր լուսատարի հեռավորության
վրա գտնվող գալակտիկաների պարույրները կազմված են բացարձակապես նույն սկզբունքով:
Այսպիսով, ուսումնասիրելով ողջ բնությունը՝ ամենափոքր ծաղկից մինչև հսկա գալակտիկաներ, մենք միշտ հանդիպում ենք Ֆիբոնաչիի հաջորդականությանն ու դրա միջոցով ստացված պարույրներին:
Ո՞վ գիտե, իսկ միգուցե դրանք իրոք տիեզերքի արարչի՝ Աստծո մատնահետքեր՞ն են...
5 մեկնաբանություն:
mer hayereni harcakan nshan@ henc ays paruyrn e.
ameninch chishta menak mi lracum irar koxk gttvox tveric mec@ ete bajanenq naxord poqr tvin grete misht stanumenq 0.6 isk voskya uxankyun kochvuma en depqum ep et tiv@ kazmuma 0.618
isk adminin shnorakalutyun lav kayqi u hetaqrqir texekutyunneri hamar
@Suro Egiazaryan Լրացումը շատ ճիշտ էր և տեղին, ուղղակի չէի ցանկացել չափից շատ ծանրաբեռնել: Շնորհակալություն գնահատականի համար:
SHAT HETAKRKIR TEXEKUTUNNER
Գրել մեկնաբանություն.