
1. աջլիկ է,
2. տարեկան աշխատում է 12.000 ԱՄՆ դոլարից քիչ գումար,
3. ունի բջջային հեռախոս,
4. սակայն չունի բանկային հաշիվ. աշխարհի բնակչության միայն 25%-ը ունի:
Մոլորակի ամենտիպական մարդը տղամարդ է, քանի որ տղամարդիկ թվով գերազանցում են կանանց: Երկիր մոլորակի բնակչի միջին տարիքը 28 տարեկանն է: Ամենամեծ էթնիկական խումբը չինացիներն են: Այս ենթադրությունների հիման վրա աշխարհի ամենատիպական մարդը 28-ամյա չինացի տղան է: Նրանց թիվը ավելի քան 9 միլիոն է: Գիտնականները հավաքել են նրանց 190.000 նկարներ, որպեսզի հավաքական դիմանկար ստանան: Ահա և աշխարհի ամենաշատ հանդիպող (ամենատիպական) մարդը.
Բայց այս պատկերը վաղ ապագայում կփոխվի: 2030թ-ին աշխարհի ամենատիպական մարդը կլինի Հնդկաստանից:
Տիպականությունը միշտ հարաբերական է: Օրինակ Հոլանդիային տիպիկ են 180 սմ հասակով մարդիկ, իսկ Պերուին՝ 164 սմ: Ճապոնիայում կինը միջինը ապրում է մինչև 86 տարի, իսկ Աֆղանստանում նա ապրում է մինչև 45 տարի: Ամերիկացին տանը ամեն օր օգտագործում է միջինը 378 լիտր ջուր, իսկ Եթովպիայում օգտագործում են 9 լիտր:
Տիպական մարդիկ ամեն քայլափոխի կատարում են ընտրություն ամենատարբեր բաների միջև: Բայց այդ ընտրությունը բոլորի համար միևնույնը չէ: Ընտրությունների բազմազանությունը բերում է մարդկանց միջև հսկայական տարբերությունների, և եթե դրանք բազմապատկենք 7 միլիարդով, ապա կստանանք աշխարհի ամենատիպական մարդու՝ 7 միլիարդ իրարից բոլորովին տարբերվող պատկերներ:
0 մեկնաբանություն:
Գրել մեկնաբանություն.