0 Հետաքրքիր փաստեր ինքնաթիռների թռիչքների մասին

  Յուրաքանչյուր օր աշխարհում կատարվում է ինքնաթիռների շուրջ 25.000 թռիչք, իսկ յուրաքանչյուր տարի այդ թիվը հասնում է շուրջ 10.000.000-ի1.000.000 թռիչքից միայն 0.62 դեպքում է տեղի ունենում միջադեպ: Համեմատելով վերը նշված թվերը՝ կարելի է տեսնել, որ թռիչքի ժամանակ միջադեպի հավանականությունը չնչին է: Ավիավթարի հավանականությունը ընդամենը 0.00001% է: 
     Եթե դուք թռչեք ինքնաթիռով ամեն օր 13 տարվա ընթացքում, ապա շանս կունենաք ընկնել ավիավթարի մեջ: Ընդ որում 10-ից միայն 1 դեպքում դուք կզոհվեք: Օդանավակայան գնալու ճանապարհին ավտովթարի մեջ ընկնելու հավանականությունը ավելի մեծ է, քան ավիավթարի մեջ ընկնելունը, իսկ ուղղակի փողոցում սպանվելու հավանականությունը 3 անգամ մեծ է ընկնող ինքնաթիռում հայտնվելու հավանականությունից:
       Վերջին 20 տարիների ընթացքում ինքնաթիռների և թռչունների բախման արդյունքում մահացել է շուրջ 200 մարդ: Մարդկային զոհերի մեծ մասը լինում են փոքր և գերփոքր ինքնաթիռների վթարների պատճառով: 


      Թռիչքի ժամանակ ինքնաթիռի դուռը բացելն անհնար է: Դռան վրա տեղադրված է բարոմետրական փական, որը թռիչքի ընթացքում արգելափակվում է: Փականը հնարավոր է բացել, երբ ինքնաթիռի ներսի ու դրսի ճնշումները հավասար են (այսինքն երբ ինքնաթիռը գտնվում է երկրի վրա):
      Ինքնաթիռը թռիչքի մեծ մասը անցկացնում է մեծ բարձրության վրա, որի համար լուրջ պատճառներ կան. անվտանգություն, հարմարավետություն, խնայում և այլն: Մեծ բարձրության վրա վթարային իրավիճակներում ինքնաթիռի անձնակազմը ավելի շատ ժամանակ է ունենում իրավիճակը շտկելու համար: Այստեղ փոքր է օդի դիմադրությունը և խնայվում է վառելիքը, ինչպես նաև սառը օդի պայմաններում շարժիչների սառեցումը ավելի հեշտ է տեղի ունենում: Մեծ բարձրության վրա չկան թռչուններ, միջատներ, ավելի քիչ են ուժեղ օդային հոսանքները, որոնք տատանումների պատճառ են դառնում:
         Շարժիչի խափանման դեպքում ինքնաթիռը չի թեքվում և ուղղաձիգ վայր չի ընկնում, այլ պակասում է նրա քարշի ուժը. շարժիչը չի ղեկավարում ինքնաթիռը, այլ ուղղակի առաջ է մղում նրան: Բոլոր շարժիչների խափանման դեպքում շարժիչները այնուամենայնիվ շարունակում են աշխատել՝ շնորհիվ իրենց մեջ մտնող օդի հոսքից ստացվող էներգիայի (ավտոռոտացիայի ռեժիմ), որը հնարավորություն է տալիս ծրագրել թռիչքը մոտակա 100 կմ-ի համար և ինքնաթիռը իջեցնել մոտակա օդանավակայանում:   
   
     Այժմ եկեք դիտենք աշխարհում ինքնաթիռների շարժը 1 օրվա ընթացքում, և տեսնենք, թե հատկապես որոնք են աշխարհի՝ ինքնաթիռներով ամենածանրաբեռնված շրջանները:

video

0 մեկնաբանություն:

Գրել մեկնաբանություն.

Related Posts Plugin for WordPress, Blogger...