Երբևէ՞ նայել եք ամառային պարզ երկնագույն երկնքին: Կամ գրականության մեջ հանդիպե՞լ եք <<ջինջ, երկնագույն, լազուր, վճիտ երկինք>> և նմանատիպ այլ արտահայտությունների. վստահ եմ, որ շատ հաճախ: Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է երկինքը երկնագույն:
Օրինակ հանճարեղ Լեոնարդո դա Վինչին, հետևելով, թե ինչպես է ծուխը բուխարու մեջ երկնագույն երանգ ստանում, եկավ այն եզրահանգման, որ բաց գույնը մուգ ֆոնի վրա երկնագույն է երևում: Այսoր դա ծիծաղելի է հնչում, քանի որ մենք գիտենք, որ սպիտակի և սևի խառնուրդից կարող են ստացվել միայն մոխրագույն երանգներ:
Հայտնի գիտնական Իսահակ Նյուտոնը համարյա բացատրեց, թե ինչու է երկինքը երկնագույն, սակայն դրա համար նա ստիպված եղավ ենթադրել, որ օդի մեջ ցրված ջրի կաթիլները ունեն բարակ թաղանթից պատեր՝ ինչպես օճառի պղպջակները: Հետագայում պարզվեց, որ սա սխալ ենթադրություն է:
Այսպես դարերով գիտնականներին տանջում էր այս առաջին հայացքից հեշտ թվացող հարցը.
կարմիրը,
նարնջագույնը,
նարնջագույնը,
դեղինը,
կանաչը,
երկնագույնը,
կապույտը,
մանուշակագույնը,
Տեսանելի լույսը էլեկտրամագնիսական ճառագայթում է, որի ալիքները ունեն որոշակի երկարություն: Այն կոչվում է տեսանելի, քանի որ մարդու աչքը ի վիճակի է այն ընդունել: Կա նաև անտեսանելի լույս՝ ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր, բայց մենք այն չենք տեսնում, քանի որ նրա ալիքների երկարությունը կամ չափազանց մեծ է, կամ չափազանց փոքր:
Տեսնել լույսը, նշանակում է ընդունել այն, իսկ թե ինչ գույնի կլինի այն, կախված է ալիքի երկարությունից: Տեսանելի լույսի ամենաերկար ալիքները կարմիրներն են, իսկ ամենակարճերը՝ մանուշակագույնները:
Ալիքի երկարությունից կախված է նաև լույսի՝ միջավայրում ցրվելու ընդունակությունը: Կարմիր լուսային ալիքները ամենավատն են ցրվում, իսկ կապույտ և մանուշակագույն ալիքները՝ ամենալավը:
Վերջապես մենք մոտեցանք մեր հարցի պատասխանին:

Հաճախ, երբ նայում ենք արևին այն մեզ կուրացնող սպիտակ է երևում: Բայց սպիտակ գույնը ընդամենը բոլոր հնարավոր գույների խառնուրդն է: Արևը Երկիր է ուղարկում բոլոր երկարությունների և բոլոր գույների լուսային ալիքներ, որոնք, մտնելով մթնոլորտի շերտերի մեջ և բախվելով օդի մեջ գտնվող տարբեր մասնիկների, ցրվում են: Կարմիր գույնը վատ է ցրվում, իսկ մանուշակագույնը՝ բոլորից լավ: Որոշակի միջավայրում գույնի ցրումը առաջացնում է միջավայրի գունավորում այդ գույնով: Ահա, թե ինչու է երկինքը մանուշակագույն:
Մանուշակագու՞յն...ինչպե՞ս թե: ՉԷ՞ որ այն երկնագույն է:
Դրա մեղավորը մեր աչքերն են: Բանն այն է, որ միևնույն պայծառության դեպքում մենք երկնագույնը ընդունում ենք ավելի լավ, քան մանուշակագույնը: Բացի այդ կանաչ գույնը ցրվելով խառնվում է մանուշակագույնի հետ և կրկին ստացվում է երկնագույն:
Նույն տրամաբանությամբ պարզ է դառնում, թե ինչու է մայրամուտը կարմիր:
Ինչքան արևը մոտ է հորիզոնին, այնքան երկար ճանապարհ են անցնում նրա ճառագայթները մթնոլորտի շերտերի միջով: Իսկ որո՞նք են ամենաերկար ճառագայթները: Իհարկե կարմիրները: Իսկ մյուս գույները երկար ճանապարհի ընթացքում ուղղակի ցրվում են և կլանվում մթնոլորտի կողմից:
0 մեկնաբանություն:
Գրել մեկնաբանություն.