15 Էյնշտեյնի խնդիրը

   Էյնշտեյնի խնդիրը տրամաբանական խնդիր է, որի հեղինակը ըստ տարածված և շատ հավանական է, որ սխալ կարծիքի Ալբերտ Էյնշտեյնն է: Ասում են, որ այս խնդիրը Ալբերտ Էյնշտեյնը ստեղծել է իր մանկության տարիներին և հետագայում օգտագործել է իրեն օգնական ընտրելու ժամանակ թեկնածուների տրամաբանական ունակությունները ստուգելու համար:  
  Ոմանք նույնիսկ ասում են, որ ըստ Ալբերտ Էյնշտեյնի՝ Երկրի բնակչության միայն 2%-ը ունեն համապատասխան մտավոր կարողություններ այս խնդիրը լուծելու համար, սակայն եթե դա անեն առանց թուղթ ու գրիչի՝ միայն օգտագործելով իրենց տրամաբանությունն ու մտովի պատկերացնելու կարողությունը: Այնուամենայնիվ, չկա որևէ ապացույց այն բանի, որ Էյնշտեյնը երբևէ նման բան է պնդել:
   Ամենաբարդ տարբերակն այն է, որ խնդիրը լուծվի առանց թղթի և ինֆորմացիայի որևէ կրիչի: Հակառակ դեպքում խնդրի լուծումը բավականին հեշտանում է և բոլորովին չի խոսում լուծողի արտասովոր ընդունակությունների մասին: Ասեմ, որ սա բավականին հետաքրքիր խնդիր է և եթե պարզեք, որ դուք չեք պատկանում վերը նշված 2%-ին, խորհուրդ կտամ այնուամենայնիվ փորձել այն լուծել թուղթ ու գրիչի օգնությամբ:
   Էյնշտեյնի խնդիրը տարածված է տարբեր տարբերակներով: Որոշներում տարբեր են մարդկանց ազգությունները, որոշներում՝ նրանց ծխած ծխախոտները, իսկ որոշ տարբերակներում՝ պահած կենդանիները: Ձեզ եմ ներկայացնում Էյնշտեյնի խնդիրը ամենատարածված տարբերակով:

Խ Ն Դ Ի Ր
   Միևնույն փողոցի վրա կողք-կողքի գտնվում են 5 տներ՝ յուրաքանչյուրը տարբեր գույնի: Նրանցից յուրաքանչյուրում ապրում է մեկական մարդ, և բոլորն էլ պատկանում են տարբեր ազգությունների: Նրանք ծխում են տարբեր տեսակի ծխախոտներ, խմում են տարբեր տեսակի խմիչքներ և պահում են տարբեր տեսակի կենդանիներ: Ընդ որում.



       
                                          1.Նորվեգացին ապրում է առաջին տանը: 
                                          2.Անգլիացին ապրում է կարմիր տանը:
           3.Կանաչ տունը գտնվում է սպիտակի ձախ կողմում:
           4.Դանիացին թեյ է խմում:
           5.Marlboro ծխողը ապրում է կատու պահողի կողքի տանը:
           6.Նա, ով ապրում է դեղին տանը, ծխում է Dunhill
           7.Գերմանացին ծխում է Rohtmans:
           8.Մեջտեղի տան ապրողը կաթ է խմում:
           9. Marlboro ծխողի հարևանը ջուր է խմում:
         10.Pall Mall ծխողը թռչուն է պահում: 
         11.Շվեդը շուն ունի:
         12.Նորվեգացին ապրում է կապույտ տան կողքը:
                                           13.Նա, ով ձի է պահում, ապրում է կապույտ տանը:
                                           14.Նա, ով ծխում է Winfield, գարեջուր է խմում:
                                           15.Կանաչ տանը բնակվողը սուրճ է խմում: 

 Հարց.
Ո՞վ է ձուկ պահում:

15 մեկնաբանություն:

Anonymous -ն ասաց. [Պատասխանել]

norvegacin

Anonymous -ն ասաց. [Պատասխանել]

Germanacin

Tigran Hayrapetyan -ն ասաց. [Պատասխանել]

Ես լուծումը ստացա ՞նորվեգացի՞

Meruj -ն ասաց. [Պատասխանել]

Ես ստացա Գերմանացի, հեսա պատասխանը նայեմ տենամ 2 տոկոսի մեջ եմ

Meruj -ն ասաց. [Պատասխանել]

Ուռաաաաաաաաաաաա մեջն եմ

Haykuhi Harutyunyan -ն ասաց. [Պատասխանել]

pastoren germanacin chisht patasxanna?

Anonymous -ն ասաց. [Պատասխանել]

ays xax@ ka androidum: ko4vuma zebra puzzle

KAREN -ն ասաց. [Պատասխանել]

OV LUCEL A TOX LUTUM@ GRI MENAK ASELOV CHI

KAREN -ն ասաց. [Պատասխանել]

STEX AMENI INJ KAPVAC A PAPIROSNERI HET

Rich-NSHANAKUM A GET AYSINQN OV CXUM A RICHMOND INQ@ KPAHI DZUK:

Malboro-PAPIROSI DROSHMANISHI VRA PATKERVAC A <> AYSINQN OV MALBOROYA CXUM INQ@ DZI A PAHUM,ES NAYEV TESEL EM KAPUYT MALBORO UREMN KAPUYT TUN:


Pall Mall-PAPIROSNET@ GUYNSGUVN EN UREMN @ST HAVANAKANUTYAN OV CXUM A Pall Mall INQ2 PAHUM A TRCHUN:

Dunhlill-DZNAKI VRA PATKERVAC A ARYUC (ARYUC@ HAMARVUM A KATVATESAK:

Anonymous -ն ասաց. [Պատասխանել]

bayc ka naev tramabanakan lucum

Anonymous -ն ասաց. [Պատասխանել]

ov es xndir@ aranc tuxt u grichi lucec uremn inq@ fenomenal hishoxutyun uni

Narek Arakelyan -ն ասաց. [Պատասխանել]

GERMANACIN

Anonymous -ն ասաց. [Պատասխանել]

Էյնշտեյնը :DDDDDDDD

Unknown -ն ասաց. [Պատասխանել]

դա մեր ինֆորմատիկայի 5-րդ դասարանի մեջ կա

Anonymous -ն ասաց. [Պատասխանել]

Ete xosq@ verabervuma xndir@ lucelun aran tuxt u grich kam hishoxutyan urish krichi es lucelem,bayc xndir@ draca exel misht achqeris arjev,aysinq@ an@ndhat kardacelem

Գրել մեկնաբանություն.

Related Posts Plugin for WordPress, Blogger...