0 Հետաքրքիր փաստեր Հոլլիվուդի մասին

  •   Հոլլիվուդի նշանը ստեղծվել է 1923թ.-ին, բայց ոչ որպես համաշխարհային կինոֆաբրիկայի խորհրդանիշ: Այն ուղղակի Լոս Անջելեսում նոր բնակելի թաղամասի գովազդ էր, իսկ անունը ավելի երկար էր՝ HOLLYWOODLAND: Ենթադրվում էր, որ նշանը կմնա շուրջ մեկուկես տարի, սակայն Հոլիվուդում կինոարտադրության բուռն զարգացման շնորհիվ այն որոշեցին թողնել:
  •  Բրիտանացի դերասանուհի Փեգ Էնթուիսլը, Հոլլիվուդում հաջողության չհասնելով, ինքնասպանություն գործեց՝ ցատկելով Հոլլիվուդի նշանի §H¦ տառի վրայից:
  •   Ժամանակի ընթացքում  HOLLYWOOD-ի տառերը սկսեցին ընկնել: Այն վերականգնելու համար §Փլեյբոյ¦ ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները կազմակերպեց տառերի աճուրդ, որը տևեց 3 ամիս: Ամերիկացի ռոք-երաժիշտ Էլլիս Քուփերը հովանավորեց §O¦ տառի վերականգնումը, Ջին Օթրին և Փոլ Ուիլիամսը՝ §L¦ և §W¦
  •   §Փառքի արահետում¦ 1960թ. փետրվարի 9-ին  տեղադրված առաջին աստղը պատկանում է Ջոան Վուդվարդին




  •  §Աստղերը¦ տրվում են կինոարտադրության (տեսախցիկի պիտակ), ձայնագրման (ֆոնոգրաֆի պիտակ), թատրոնի (թատերական դիմակի նշան) հեռուստատեսության (հեռուստացույցի պիտակ) և ռադիոյի (ռադիոմիկրոֆոնի պիտակ) զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար: Արահետում ընդհանուր առմամբ կա                                           շուրջ 2600 աստղ և նրա գոյության ողջ ընթացքում այնտեղից գողացվել է ընդամենը 4 աստղ (Քիրք Դուգլաս, Ջեյմս Սթյուարդ, Ջին Օթրի և Գրեգորի Փեք): Այդ աստղերը շնորհվում են ոչ միայն մարդկանց այլ նաև մուլտիպլիկացիոն հերոսներին (օր. Միքի Մաուսին), կառույցներին, կազմակերպություններին և այլն: Կան նաև դատարկ աստղեր:
  •   Ջին Օթրին միակ արվեստագետն է, որի աստղի վրա կան բոլոր 5 նշանները:
  •   2001թ-ի նոյեմբերին Հոլլիվուդի սրտում բացվեց ավելի քան 3000 տեղանի §Կոդակ¦ թատրոնը (Kodak Theatre), որը դարձավ §Օսկար¦ կինոփառատոնի՝ Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի մրցանակաբաշխության անցկացման առաջին մշտական վայրը:
  •   Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Օսկարի արձանիկները գիպսից էին պատրաստում:
  •   Հոլլիվուդում ֆիլմեր ցույց են տալիս ամենուրեք. և՛ պատերին, և' լուսատախտակներին, և՛ մեծ էկրանների վրա և նույնիսկ գերզմաններում: Գոյություն ունի §աստղային¦ գերեզման՝ Holywood Forever Cemetery, որտեղ իրենց վերջին կացարանն են գտել կինոարվեստի  այնպիսի հայտնի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Մել Բլանքը, Սեսիլ Բ. Դեմիլը, Բագսի Սիգելը և ուրիշներ: Սկսած 2002թ.-ից Cinespia ամառային կինոֆորումի շրջանակներում այնտեղ կազմակերպվում է նոր ֆիլմերի ցուցադրություն:  Դրանք ցուցադրվում են Հոլլիվուդի լեգենդ Ռուդոլֆո Վալենտինոյի դամբարանի պատին:
  •   §Հոլլիվուդյան ժպիտ¦ տերմինը հնարել է Ֆրանսիացի ատամնաբույժ Չարլզ Փինքուսը անցյալ դարի 30-ական թվականներին: Որպեսզի հոլլիվուդյան դերասանները կարողանան հպարտանալ ֆիլմերում իրենց ճերմակ ատամների հավասար շարքով, Փինքուսը ստեղծել է մի տեխնոլոգիա, որը ստացել է Hollywood Laminates անվանունը: Այն իրենից ներկայացնում է հատուկ փոշիով ատամներին ամրացված կերամիկե շապիկ: Իր հաճախորդների շնորհիիվ Փինքուսը ստացել է §աստղային ատամնաբույժ¦ կոչումը:  
   

0 մեկնաբանություն:

Գրել մեկնաբանություն.

Related Posts Plugin for WordPress, Blogger...