
Ուիլիամ Հենրի Գեյթսը (ծնվ. 1955թ. հոկտեմբերի 28-ին Սիեթլում)՝ առավել հայտնի որպես Բիլ Գեյթս, ամերիկացի ձեռնարկատեր և հասարակական գործիչ է, ինչպես նաև Microsoft ընկերության հիմնադիրներից մեկն (Փոլ Ալենի հետ միասին) ու ամենախոշոր բաժնետերը: Մինչ 2008թ-ը ընկերության ղեկավարն էր, իսկ այդ պաշտոնից հեռանալուց հետո հանդիսանում է տնօրենների խորհրդի անդամ: 1996-2007թթ ընթացքում և 2009թ-ին ըստ Forbes ամսագրի ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդը: 2009թ-ի սեպտեմբերին նրա կարողությունը գնահատվում էր 50 մլրդ. ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշի համեմատ փոքրացել էր 7 մլրդ-ով՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով:
Բիլ Գեյթսը հանդիսանում է նաև Բիլ և Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամի նախագահը: Նա իր նվիրաբերած միջոցների չափով ռեկորդակիր է. 1994-2010թթ ընթացքում նա բարեգործական հիմնադրամ է ներդրել ավելի քան 28 մլրդ. դոլար: 2010թ-ի փետարվարին Բիլ Գեյթսը հանդես եկավ հայտարարությամբ, որով առաջարկում էր բոլոր միլիարդատերերին իրենց կարողության կեսը տրամադրել նվիրատվության:
Չնայած այս ամենին՝ Բիլ Գեյթսն ունի կոշտ բիզնեսմենի և դաժան ու անողոք մրցակցի համբավ, որը սիրում է տապալել բոլոր մրցակիցներին և հաղթող դուրս գալ ցանկացած իրավիճակից:
Առաջարկում եմ դիտել մի տեսանյութ, որտեղ առավել մանրամասն կծանոթանաք Բիլ Գեյթսին, նրա կենսագրությանը, Microsoft ընկերության պատմությանը, կտեսնեք Բիլ Գեյթս բիզնեսմենին և Բիլ Գեյթս բարեգործին, ինքներդ կորոշեք, թե ինչպիսի մարդ է նա, և վերջապես կփորձեք հասկանալ, թե որն է նրա հաջողության գաղտնիքը:
0 մեկնաբանություն:
Գրել մեկնաբանություն.