
Լին պնդում է, որ իր վրա հարձակվել են 4 տարի առաջ՝ կողոպուտի փորձի ժամանակ: Հավանաբար հենց այդ ժամանակ է 10 սանտիմետրանոց սայրը հայտնվել նրա գանգում:
Դանակը մտել է ծնոտի տակից և անցել ուղղահայաց՝ հրաշքով չկտրելով քներակը: Այդ 4 տարիների ընտացքում Լին իրեն ներարկել է ցավազրկողներ, որպեսզի մեղմացնի ահավոր գլխացավերը, որ տանջել են իրեն:
Չինացուն հաջող վիրահատել են Հարավային Չինաստանի Յուննան նահանգի Յույսի քաղաքի հիվանդանոցում: Այդ դեպքը մեծ տարածում գտավ չինական ՁԼՄ-ներում և ինտերնետում այն բանից հետո, երբ ռետգենյան նկարները տեղադրվեցին հիվանդանոցի կայքում:
Բժիշկները անվանում են այս դեպքը §իսկական հրաշք¦: Սկսած առաջին զննությունից մինչև վիրահատությունը բժիշկները մանրամասն ուսումնասիրեցին Լիի բերանային հատվածը, սակայն չգտան ոչ մի վերք, ոչ մի սպի, որ պետք է առաջացած լիներ դանակի մտնելու հետևանքով:
0 մեկնաբանություն:
Գրել մեկնաբանություն.