Պղինձ, թթուներ, ցինկ, մկնդեղ, արտադրության թունավոր թափոններ. ահա թե ինչ բաղադրություն ունի Բերքլի Փիթ լիճը: 1995թ-ին սագերի երամը նստեց ջրի վրա և այլևս չթռավ: Փրկարարները ջրից 342 սատկած սագ հանեցին:
Բերքլի փիթը գտնվում է հին պղնձի հանքի մեծ փոսում՝ ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի Բուտ քաղաքի մոտ: Այս լիճը համարվում է ամենաթունավորը աշխարհում:
Աշխատանքները տեղանքում սկսվեցին 1955 թվականին՝ Atlantic Richfield Company հսկա ընկերության կողմից: Երբ 1982թ-ին հանքը փակվեց կեղտոտ հողաջուրը սկսեց դանդաղորեն լցվել փոսը: Սկսած 1982թ-ից ջրի մակարդակը բարձրացավ 46 մետրով:
Չնայած լճի ջուրը պարունակում է բազմաթիվ թունավոր նյութեր՝ որոշ ժամանակ առաջ լճի հատակին հայտնաբերվել են ջրիմուռների և միկրոօրգանիզմների նոր տեսակներ, որոնք առաջացել են կյանքի համար պայքարի արդյունքում: Նրանց կառուցվածքը թույլ է տալիս բավականին լավ զարգանալ նման անբարենպաստ միջավայրում: Գիտնականները ենթադրում են, որ այդպիսի օրգանիզմների հետազոտությունը կօգնի գտնել քաղցկեղի դեմ առավել արդյունավետ դեղամիջոցներ:
0 մեկնաբանություն:
Գրել մեկնաբանություն.