Հիրո Օնոդան ճապոնական զինված ուժերի հետախուզության լեյտենանտ է, ով կռվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և հանձնվել է միայն 1974թ.-ին:
Օնոդան վարժանք էր անցնում Ֆիլիպիններում գտնվող Լուբանգ կղզու Նականո ճամբարում, երբ կղզին գրավվեց միութենականների կողմից: 1944թ.-ի դեկտեմբերի 17-ին մայոր Տանիգուտիին հրամայեց 22-ամյա Օնոդային գլխավորել պարտիզանական ջոկատը:
Զինվորականների մեծ մասը գերի ընկավ և սպանվեց: Օնոդան և նրա 3 զինակիցները թաքնվեցին ջունգլիում: Նրանցից մեկը 1950թ.-ին հանձնվեց ֆիլիպինյան բանակին, երկրորդը սպանվեց 1954թ,-ին՝ հրաձգության ժամանակ, իսկ երրորդը՝ 1972թ-ին:
1959թ-ին Օնոդային Ճապոնիայում պաշտոնապես զոհված հայտարարեցին: Օնոդան գտնվեց ճապոնացի ուսանող Նորիո Սուդզուկիի կողմից, բայց չհավատաց, որ պատերազմն արդեն վերջացել է: Սուդզուկին, վերադառնալով Ճապոնիա, այդ մասին պատմեց Օնոդայի անմիջական հրամանատարին՝ մայոր Տանիգուտիին: Մայորը ժամանեց կղզի, տեղեկացրեց Օնոդային, որ պատերազմն արդեն վերջացել է, Ճապոնիան պարտություն է կրել, և հրամայեց վայր դնել զենքը:
Ջունգլիից վերադառնալուց հետո Օնոդան տեղափոխվեց Բրազիլիա, որտեղ զբղվում էր անասնաբուծությամբ, և որտեղ 1976թ.-ին ամուսնացավ: Հետագայում նա գրեց հուշեր՝ §Չհանձնվել. իմ երեսնամյա պատերազմը¦ վերնագրով:
1984թ-ին Օնոդան վերադարձավ Ճապոնիա և հիմնադրեց մանկական ճամբար, որտեղ սովորեցնում էր, թե ինչպես կարելի է հնարամտության շնորհիվ կենդանի մնալ ջունգլիում:
0 մեկնաբանություն:
Գրել մեկնաբանություն.