0 Ինչու՞ են ամուսնական մատանին կրում մատնեմատին

   Չինացիներն ունեն այս ավանդույթի շատ գեղեցիկ բացատրություն: Ըստ հին չինացիների պատկերացումների բութ մատը խորհրդանշում է մեր ծնողներին, ցուցամատը՝ քույրերին ու եղբայրներին, միջնամատը խորհրդանշում է մեզ, մատնեմատը խորհրդանշում է ամուսիններին, իսկ  ճկույթը՝ մեր երեխաներին:
     Հիմա բացե՛ք Ձեր ձեռքերի ափերը: Ծալե՛ք Ձեր միջնամատերը և կպցրեք իրար արտաքին մասերով, իսկ մյուս մատները կպցրե՛ք ծայրերով, ինչպես պատկերված է ներքևի նկարում.


    Փորձե՛ք հեռացնել իրարից բութ մատները, նրանք իրարից հեշտությամբ հեռանում են, քանի որ ծնողները ամբողջ կյանքում Ձեզ հետ չեն լինի:
  Փորձե՛ք հեռացնել ցուցամատները, հետո ճկույթները և նրանք նույնպես հեշտությամբ կհեռանան իրարից, քանի որ գալիս է պահ, երբ քույրերն ու եղբայրները, ինչպես նաև երեխաները ստեղծում են իրենց սեփական ընտանիքը, հեռանում են մեզանից և ապրում իրենց սեփական կյանքով:
   Իսկ հիմա փորձե՛ք հեռացնել մատնեմատները և նրանք ոչ մի կերպ չեն հեռանա իրարից, քանի որ ամուսիններին վիճակված է միասին ապրել ողջ կյանքը թե՛ ուրախության, թե՛ տխրության պահին:  
   Այս սովորույթին այլ բացատրություն Էին տալիս հին հույները: Ըստ նրանց մատնեմատը միակ մատն է, որից անմիջապես սիրտ գնացող երակ կա:

0 մեկնաբանություն:

Գրել մեկնաբանություն.

Related Posts Plugin for WordPress, Blogger...