
Կա 5 մարդ, որոնցից մեկը ճշտախոս է, իսկ չորսը փոփոխուն: Ճշտախոսը միշտ ճիշտ է պատասխանում բոլոր հարցերին, իսկ փոփոխուն մարդը հարցերին պատասխանում է հետևյալ սկզբունքով. առաջին հարցին նա կարող է պատասխանել կամ ճիշտ կամ սխալ՝ ըստ իր հայեցողության, բայց եթե նա ճիշտ է պատասխանել առաջին հարցին, ապա պիտի սխալ պատասխանի երկրորդ հարցին, իսկ եթե սխալ է պատասխանել առաջին հարցին, ապա պիտի ճիշտ պատասխանի երկրորդ հարցին: Մենք չգիտենք, թե երբ է փոփոխուն մարդը ճիշտ պատասխանում և երբ է ստում: Չգիտենք նաև, թե ով ով է, սակայն նրանք բոլորն էլ գիտեն, թե ով է ճշտախոսը:

Մեր նպատակն է հարցեր տալով գտնել ճշտախոսին, սակայն մեր հարցերը անսահմանափակ չեն մենք ունենք ընդամենը 2 հարցի հնարավորություն: Ոչ թե յուրաքանչյուրին, այլ ընդամենը 2 հարց, որոնք մենք կարող ենք տալ միևնույն մարդուն կամ կարող ենք տալ տարբեր մարդկանց: Այսինքն եթե մենք առաջին հարցը տվել ենք 5 հոգուց որևէ մեկին, մեզ մնում է մեկ հարցի հնարավորություն, որը կարող ենք կամ կրկին տալ միևնույն մարդուն, կամ էլ մնացած 4-ից որևէ մեկին: Հարցերը կարող են լինել ցանկացած բնույթի և բովանդակության:
Եվ այպես, ձևակերպենք խնդրի պահանջը. տալով ընդամենը 2 հարց՝ որոշել, թե ով է ճշտախոսը:
2 մեկնաբանություն:
Shat hetaqrqir er.anhamberutyamb spasum em norutyunneri...
Շնորհակալություն գնահատականի համար: Երկար չեմ սպասեցնի (նոր նյութերի հետ կապված):
Գրել մեկնաբանություն.