1 Ճակատագրի հեգնանք. Ռոնալդ Օփուսի ինքնասպանությունը

 1994թ.-ի գարնանը երիտասարդ ամերիկացի Ռոնալդ Օփուսը ֆինանսական դժվարությունների պատճառով որոշեց ինքնասպանություն գործել: Նա բարձրացավ 9-ը հարկանի շենքի տանիք և ցատկեց: Բայց այդ ժամանակ ներկարարները 7-րդ հարկում իրենց անվտանգության համար ցանց էին դրել, և Ռոնալդը, ընկնելով այդ ցանցի մեջ, հաստատ կենդանի կմնար, եթե տեղի չունենար ողբերգական իրադարձությունը: Այն պահին, երբ Ռոնալդը անցնում էր 8-րդ հարկի մոտով  նրան դիպավ որսորդական հրացանի փամփուշտը:
    Հետաքննությունը պարզեց, որ կրակողը 8-րդ հարկի տարեց բնակիչն էր, որը նշան էր բռնել իր կնոջ վրա, սակայն վրիպեց և դիպավ պատուհանին: Նրան մեղադրեցին չկանխամտածված սպանության և կնոջ սպանության փորձի մեջ: Բայց, ինչպես պարզեց գործի հետագա քննությունը, հրացանը միշտ կախված էր լինում պատից չլիցքավորված վիճակում, և վեճերի ժամանակ ծերունին զենքով սպառնում էր կնոջը՝ բնավ չունենալով նրան սպանելու մտադրություն:
    Պարզվեց, որ հրացանը լիցքավորել էր նրանց որդին՝ հույս ունենալով, որ հայրը կսպանի մորը, իսկ ինքը բանտ կընկնի: Իսկ նրանց որդին հենց Ռոնալդ Օփուսն էր, որը նման ձևով ցանկանում էր վրեժ լուծել ծնողներից այն բանի համար, որ հրաժարվել էին իրեն ֆինանսական օգնություն ցույց տալ:
    Դատաբժշկական փորձագետը փակեց գործը՝ որպես ինքնասպանություն:


  Այս պատմությունը առաջին անգամ հայտնվեց ինտերնետում 1994թ-ի օգոստոսին և միանգամից լայն տարածում գտավ ինչպես ինտերնետում այնպես էլ տարբեր թերթերում: Մինչև հիմա էլ բազմաթիվ կայքերում կարող եք հանդիպել այս պատմությանը՝ նկարագրված ամենայն մանրամասներով: Իսկ իրականում պատմությունը ընդամենը լեգենդ է՝ մտածված 1987թ.-ին, Դատական բժշկության ամերիկյան ակադեմիայի նախկին նախագահ Հարպեր Միլսոնի կողմից: Միլսոնը հայտարարեց, որ մտածել է պատմությունը զվարճության համար և որպեսզի ցույց տա, թե որքան իրավաբանական հետևություններ կարող են արվել սպանության դեպքի հետաքննության ընթացքում:

1 մեկնաբանություն:

Anonymous -ն ասաց. [Պատասխանել]

Դաժան էր :Դ

Գրել մեկնաբանություն.

Related Posts Plugin for WordPress, Blogger...