Տիեզերքի տարիքի ժամանակակից գնահատականը հիմնվում է տիեզերքի ամենատարածված մոդելներից մեկի՝ ΛCDM մոդելի (լամբդա սի-դի-էմ՝ Lambda-Cold Dark Matter) վրա, ըստ որի տիեզերական տարածությունը բացի բարիոնային մատերիայից կազմված է նաև մութ էնէրգիայից և մութ մատերիայից, որոնց մասին կխոսվի հետագա նյութերում: Քանի որ ըստ հարաբերականության հատուկ տեսության ժամանակը կախված է դիտողի շարժումից, իսկ ըստ
հարաբերականության ընդհանուր տեսության նաև նրա դիրքից, ուրեմն պետք է ճշգրտել, թե տվյալ դեպքում ինչ ենք հասկանում տիեզերքի տարիք ասելով: Ըստ ժամանակակից պատկերացումների` տիեզերքի տարիքը այն մաքսիմալ ժամանակն է, որ կչափեր ժամացույցը մեծ պայթյունի պահից մինչև մեր օրերը: Սա տիեզերքի տարիքը չափելու տիեզերագիտական մեթոդներից մեկն է:


Ոչ տիեզերագիտական մեթոդներով տիեզերքի տարիքը կարելի է չափել 3 եղանակով.
- Չափելով քիմիական տարրերի տարիքը:
- Հաշվելով համաստեղությունների տարիքը: Այս մեթոդով չափել են, որ տիեզերքի տարիքը 95% հավանականությամբ ավելի քան 12.07 մլրդ. տարի է:
- Հաշվելով ամենածեր աստղերի տարիքը: Սպիտակ թզուկների տարիքը (սպիտակ թզուկների, ինչպես նաև աստղերի կյանքի մյուս փուլերի մասին կխոսվի հետագա նյութերում) կարելի է որոշել նրանց պայծառությամբ: Որքան նրանք ծեր են, այնքան ավելի սառն են և ավելի թույլ են լուսարձակում: Այս մեթոդի համաձայն տիեզերքի տարիքը ամենաշատը 11.5 (+1.1; -0.8) մլրդ. տարի է:
Նկատելի է, որ տիեզերքի տարիքի չափման բոլոր մեթոդներով էլ ստացված գնահատականների արժեքները իրար մոտ մեծություններ են:
Տիեզերքի տարիքը գնահատելիս մեծ նշանակություն ունի տիեզերքի զարգացումը ժամանակաշրջանների բաժանելը:
- Ներկայումս ընդունված են հետևյալ ժամանակաշրջանները. Ամենահին ժամանակաշրջանը, որի մասին որևէ պատկերացում կա պլանկտոնյան ժամանակաշրջանն է (10−43 վայրկյան մեծ պայթյունից հետո): Այդ ժամանակ գրավիտացիոն փոխներգործությունը առանձնացավ մյուս ֆունդամենտալ փոխներգործություններից: Ժամանակակից պատկերացումների համաձայն այս ժամանակաշրջանը շարունակվեց մինչև կարգուկանոնի ժամանակաշրջանը՝ 10−11 վայրկյան մեծ պայթյունից հետո:
- Հաջորդ ժամանակաշրջանը բնութագրվում է առաջնային մասնիկների՝ քվարքների առաջացմամբ և հիմնական փոխներգործությունների տարանջատմամբ:
- Ներկայիս ժամանակաշրջան, որը սկսվել է մեծ պայթյունից 0.01 վայրկյան անց և շարունակվում է մինչև օրս:
0 մեկնաբանություն:
Գրել մեկնաբանություն.