ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալլասի համալսարանի գիտնականները ստեղծել են մի սարքավորում, որի միջոցով հնարավոր է քողարկել իրերը: Խոսքը գնում է օպտիկական քողարկման մասին, այսինքն իրերը աչքի համար դառնում են անտեսանելի:
Սարքավորման աշխատանքի հիմքում բնության ամենահետաքրքիր երևույթներից մեկն է՝ միրաժի (պատրանքի) էֆեկտը, որը առաջանում է 2 տարբեր խտություններ ունեցող միջավայրերի փոխշփման արդյունքում (տաք և սառը օդ, տաք և սառը ջուր և այլն):
Արևի ճառագայթները, հանդիպելով այդ շերտին բեկվում են և §ճկվում¦, ինչը խեղաթյուրված պատկերացում է տալիս իրական տեսարանի մասին և հեռվում նկարում է ոչ իրական պատկերներ և երկնքի արտացոլանքը: Այդ էֆեկտին կարելի է հանդիպել անապատում, երկար ուղիղ ճանապարհին կամ ծովում:

Սարքավորման միջոցով հնարավոր է ոչ միայն տեսնել միրաժի էֆեկտը, այլ նաև միացնել և անջատել այն:
Ներկայումս գիտնականները ակտիվորեն աշխատում են անհայտացման տեխնոլոգիաների վրա և կարող են զգալի հաջողություններ ունենալ: Մոտ ապագայում հնարավոր է, այդ տեխնոլոգիաները կիրառվեն մեքենաների, ինքնաթիռների և նույնիսկ մարդկանց զգեստների վրա:
0 մեկնաբանություն:
Գրել մեկնաբանություն.