0 Հետաքրքիր փաստեր բվերի մասին

   Այս հրաշալի թռչունները, բացի իրենց արտքին գեղեցկությունից ունեն մի շարք հետաքրքիր առանձնահատկություններ: Ձեզ եմ ներկայացնում դրանցից մի քանիսը.
  • Բվերը կարողանում են շրջել իրենց գլուխը 270 աստիճանով: 
  • Բվերը կարողանում են միայն առաջ նայել և գլուխը շրջելու նրանց զարմանալի ընդունակությունը կոմպենսացնում է այդ թերությունը: 
  • Թևերի առջևի մասում անհարթություններ կան, ինչը պակասեցնում է թևերի թափահարման ձայնը և թռիչքը դառձնում է անձայն:
  • Բվի ականջները մի փոքր ասիմետրիկ են դասավորված, ինչը հնարավորություն է տալիս ճշգրիտ որոշել ձայնի աղբյուրի տեղը: Ձայնի աղբյուրը գտնելու բվի ընդունակությունները ֆենոմենալ են՝ 1 աստիճանի ճշտությամբ:
  • Ոչ բոլոր բվերն են գիշերային թռչուններ, նրանց որոշ տեսակներ որսի են դուրս գալիս ցերեկը: 
  •  Բվերը ընդունակ են տեսնել մկանը, եթե նույնիսկ լույսի ամենամոտ աղբյուրը մոմ է և գտնվում է 500 մետր հեռավորության վրա: 
  •  Բվերը լսում են ձայնը՝ սկսած 2 գեգահերց հաճախականությունից: 
  • Բվերը չեն տեսնում մկանը բացարձակ մթության մեջ, ինչպես նաև, երբ այն լուսավորված է կարմիր լույսով, քանի որ բվերը կարմիր գույնը չեն տարբերում: Բայց եթե մուկը մի աննշան ձայն է հանում կամ շարժվում, բուն անմիջապես հարձակվում է նրա վրա:

0 մեկնաբանություն:

Գրել մեկնաբանություն.

Related Posts Plugin for WordPress, Blogger...