Boston Dynamics ընկերությունը շարունակում է զարմացնել աշխարհին իր ռոբոտներով: Այս անգամ նա ներկայացրեց Patman մարդանման ռոբոտին: Ի տարբերություն Boston Dynamics-ի քառաոտ մոդելների Patman-ը քայլում է 2 ոտքի վրա՝ 5 կմ/ժ արագությամբ: Բացի քայլելուց Patman-ը կարողանում է նաև վազել, սողալ և նույնիսկ ձգումներ անել:
Այս ռոբոտը ստեղծվել է զինվորականների հատուկ համազգեստները փորձարկելու համար: Նա կարողանում է չափել հագուստի ներսի ջերմաստիճանը, խոնավությունը և այլ ցուցանիշներ:
Հուսանք որ այս նախագիծը հետագա զարգացում կունենա և կօգտագործվի ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքացիական նպատակներով:
0 մեկնաբանություն:
Գրել մեկնաբանություն.