
Հարկահավաքը, որը երկրի բոլոր շրջաններից հավքել էր տվյալ ամսվա հարկերը, պարզեց, որ իրեն խաբել էին. շրջաններից մեկի բնակիչները կեղծ ոսկեդրամներ էին տվել: Ստացվում էր այնպես, որ հարկահավաքի հավաքած ոսկեդրամների 10 պարկերից 9-ի մեջ իսկական ոսկեդրամներ էին, իսկ մեկի մեջ՝ կեղծ: Վերջիններս իսկական ոսկեդրամներից հնարավոր էր տարբերել միայն նրանով, որ իսկական ոսկեդրամներից յուրաքանչյուրը կշռում էր 10 գրամ, իսկ կեղծերից յուրաքանչյուրը՝ 9:
Հարց.
Ինչպե՞ս կարող է հարկահավաքը որոշել, թե որ պարկում են կեղծ ոսկեդրամները, եթե նա ունի կշռելու ընդամենը մեկ հնարավորություն:
Հարց.
Ինչպե՞ս կարող է հարկահավաքը որոշել, թե որ պարկում են կեղծ ոսկեդրամները, եթե նա ունի կշռելու ընդամենը մեկ հնարավորություն:
3 մեկնաբանություն:
Համարակալում ենք պարկերը 1-ից 10, յուրաքանչյուր պարկից վերցնում ենք իր համարի քանակությամբ ոսկի: 1-ից 10 10 գրամանոց ոսկիների ընդհանուր կշիռը պետք է լիներ (1+2+3+4+5+6+7+8+9+10)*10=550գրամ: Ընդհանուրից պակաս գրամների թիվը կլինի պակաս ոսկեդրամներ պարունակող պարկի համարը, որով էլ կիմանանք ով է կեղծել: Օրինակ եթե ստացվի 547 ապա 550-547=3 գրամ, ուստի 3-րդ պարկում կեղծ ոսկեդրամներ են
10+20+30+40+50+60+70+80+90+100=550 գրամ
549գրամ-1ին պարկ
548գրամ-2րդ պարկ
...
540գրամ-10րդ պարկ
pordzeq xndir lucel aranc tvayin tvyalneri,imanalov miyayn vor kexc voskedramner@ teteven
Գրել մեկնաբանություն.