
Ենթադրենք դուք մասնակցում եք մի հեռուստաշոուի, և հաղորդավարը ցույց է տալիս երեք դուռ: Դռներից մեկի հետևում գլխավոր մրցանակն է՝ ավտոմեքենա, իսկ մյուս երկու դռների հետևում այծեր են՝ որպես խրախուսական մրցանակ: Դուք չգիտեք, թե յուրաքանչյուր դռան հետևում ինչ կա: Դուք կարող եք ընտրել դուռ և ստանալ նրա հետևում գտնվող մրցանակը:
Կանոններն այսպիսին են. Ձեզ խնդրում են ընտրել մի դուռ, որից հետո հաղորդավարը, որը գիտի, թե ինչ է թաքնված յուրաքանչյուր դռան հետևում, բացում է մնացած երկու դռներից մեկը, որի հետևում այծ է թաքնված: Դրանից հետո դուք պետք է որոշեք. վերցնում եք այն մրցանակը, որը թաքնված է Ձեր ընտրած դռան հետևում, թե փոխում եք Ձեր ընտրած դուռը և ստանում եք մյուս փակ մնացած դռան հետևի մրցանակը:
Հարց.
Արժի՞ արդյոք փոխել որոշումը, չփոխել, թե՞ ոչ մի տարբերություն չկա: Ո՞ր դեպքում Ձեր՝ մեքենա շահելու շանսերը կլինեն ավելի մեծ:
3 մեկնաբանություն:
Newtoni xndirna
ayo arzhi poxel
Չարժե, փաստացի այս դեպքում 3-ից ընտրում ես 2-ը, այսինքն շանսը մոտ (100/3)*2=66.6%, իսկ մնացած 2-ից ընտրելուց կլինի 50-50:
Գրել մեկնաբանություն.