
Ռումինիայի հարավային մասում՝ քաղաքներից հեռու, կարելի է հանդիպել զարմանալի քարերի: Տեղացիները դրանց անվանում են տրովանտներ: Պարզվում է, որ այս քարերը կարողանում են ոչ միայն աճել, այլ նաև բազմանալ:
Դրանք հիմնականում ողորկ են և գնդաձև: Այս շրջանում կան բազմաթիվ անկենդան քարեր, որոնց դժվար է տարբերել տրովանտներից: Բայց ի տարբերություն դրանց՝ անձրևից հետո տրովանտների մոտ զարմանալի երևույթ է նկատվում. դրանք սնկի պես աճում են և դրանց չափերը անհամեմատ մեծանում են: Օրինակ մի քանի գրամ զանգված ունեցող ոչ մեծ տրովանտը կարող է ժամանակի ընթացքում ծանրանալ և հասնել ավելի քան մեկ տոննա զանգվածի: Որքան քարը հին է, այնքան դանդաղ է աճում: Երիդասարդ քարերը արագ են աճում:

Այնուամենայնիվ երկրաբանները այս քարերը բնության անբացատրելի երևույթների շարքին չեն դասում: Նրանց կարծիքով տրովանտը քարացած ավազ է, որը սեյսմիկ ակտիվության հետևանքով դուրս է գալիս Երկրի մակերևույթ: Իսկ նրա աճը բացատրվում է տրովանտի բաղադրության մեջ գտնվող մեծաքանակ հանքային աղերով: Երբ քարը թրջվում է, դրանց ծավալը սկսում է մեծանալ, ինչը ճնշում է քարի մակերևույթը և քարը մեծանում է:

Նոր առաջացած տրովանտների կառուցվածքը նույնն է: Նրանց ներսում նույնպես կա միջուկ, որը և գիտնականների համար հանդիսանում է ամենամեծ առեղծվածը: Որոշ մասնագետներ կարծում են, որ տրովանտները մինչ այժմ անհայտ կյանքի անօրգանական ձևեր են:
Տեղացիները վաղուց տեղյակ են այս անսովոր քարերի մասին, սակայն դրանց առանձնապես ուշադրություն չեն դարձնում: Նախկինում այս քարերը օգտագործվում էին որպես շինանյութ: Անսովոր արտաքին տեսքի պատճառով, տրովանտները առավել հաճախ դրվում են գերեզմանների վրա՝ որպես գերեզմանաքարեր:
0 մեկնաբանություն:
Գրել մեկնաբանություն.