0 Victoria’s Secret ընկերության պատմությունը


    Victoria’s Secret-ը (անգլերենից՝ Վիկտորիայի գաղտնիքը) կանացի ներքնազգեստների վաճառքով զբաղվող աշխարհի ամենահայտնի ընկերություններից մեկն է և գտնվում է ԱՄՆ-ի Օհայո նահանգում:
   Մի անգամ Սթենֆորդի համալսարանի շրջանավարտ Ռոյ Ռեյմոնդը որոշեց նվեր գնել իր կնոջ համար և գնաց խանութ՝ գեղեցիկ ներքնազգեստ փնտրելու: Հայտնվելով կանացի ներքնազգեստների բազմազան աշխարհում Ռոյը շփոթվեց: Նա երկար թափառեց խանութներում: Վաճառողները, որոնք սովոր էին սպասարկել կանանց, չկարողացան օգնել նրան: Այսպես, Ռոյը հեռացավ դատարկ ձեռքերով բայց հեղափոխական գաղափարով:
    1977թ.-ին Սան-Ֆրանցիսկոյում Ռեյմոնդը սկսեց իր գաղափարի իրագործումը: Նա բացեց իր առաջին խանութը՝ Victoria’s Secret-ը: Եվրոպական նրբագեղությունն ու բարեհամբույր սպասարկումը դարձան այս խանութի այցեքարտը: Այստեղ նույնիսկ տղամարդիկ իրենց հարմարավետ էին զգում: 
    Հետագայում Ռեյմոնդի գաղափարը բազմակի անգամ աճեց՝ ամբողջ աշխարհում փոխելով մոտեցումը կանացի ներքնազգեստի վաճառքի նկատմամբ:
Լեսլի Վեկսներ
  Մինչև 1982 թվականը Ռեյմոնդը բացեց 6 խանութ և գործի դրեց ամսագրերի միջոցով ներքնազգեստների վաճառքի ոչ մեծ ծրագիր: Սակայն, ունենալով ֆինանսական դժվարություններ, նա ընդամենը 4,000,000 ԱՄՆ դոլարով վաճառեց Victoria’s Secret-ը կանացի հագուստի The Limited խանութների ցանցի սեփականատեր Լեսլի Վեկսներին:
  Հետագայում հենց Վեկսները այս ապրանքանիշը դարձրեց առաջատարը շուկայում: Վեկսները ռեալ հնարավորություն տեսավ աչքի համար մոդայիկ և հաճելի դարձնել նույնիսկ այն, ինչը թաքնված է հագուստի տակ:
 Առաջին հերթին Վեկսները ազատվեց «դրախտային վայր տղամարդկանց համար» կարգախոսից և խաղադրույք կատարեց կանանց վրա:
  Victoria’s Secret-ի՝ որպես եվրոպական ապրանքանիշ ընկալումը ուժեղացնելու համար ամսագրերում նշվում էր, որ ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում՝ չնայած իրականում այն գտնվում էր Օհայոյում:
  Victoria’s Secret-ը անընդհատ անց է կացնում նորույթների ցուցադրություններ, որին մասնակցում են աշխարհի ամենահայտնի սուպերմոդելները:
   Ընկերությունը իր հիմնական վաճառքը իրականացնում է կատալոգների միջոցով, որոնք թողարկվում են շուրջ 365 միլիոն խմբաքանակով և ապահովում են կազմակերպության ողջ շահույթի մեկ երրորդ մասը:
   Victoria’s Secret-ի հրեշտակները ընկերության արտադրանքը ներկայացնող մոդելներից առավել հայտնիներն են: Հրեշտակների առաջին ելույթը տեղի ունեցավ 1998թ.-ին՝ ամենամյա ցուցադրության ժամանակ: Առաջին հրեշտակները դարձան Ռեբեկա Ռոմեյնը, Տաիրա Բենկսը, Հելենա Քրիստենսենը, Քարեն Մյուլդերը, Սթեֆանի Սեյմուրը և Դանիելա Պեշտովան:
  Մոդելներին անվանում են «հրեշտակներ», քանի որ ամենամյա ցուցադրությունների ժամանակ նրանք քայլահարթակ (պոդիում) են դուրս գալիս մեջքի հետաևում տարատեսակ ավանդական դարձած թևերով, որոնք նման են թիթեռների, հրեշտակների և թռչունների թևերին:  

0 մեկնաբանություն:

Գրել մեկնաբանություն.

Related Posts Plugin for WordPress, Blogger...