0 Կատուների կլավիկորդ

    Որոշ տեղեկությունների համաձայն  Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 2-րդը մի շատ անսովոր երաժշտական գործիք ուներ, որը կոչվում էր «կատուների կլավիկորդ»: Այն իրենից ներկայացնում էր մի երկար արկղ՝ բաժանված 14 մասի: Յուրաքանչյուր մասում դնում էին մեկ հատուկ ընտրված կատու: Կատուներին ընտրում էին «լսումների» միջոցով. կենդանիների պոչերը տրորում էին, և հատուկ մասնագետները ձայնի բարձրությունից որոշում էին, թե արկղի որ մասում է լինելու կատուն: Կենդանիների գլուխները մնում էին արկղից դուրս, իսկ պոչերը պինդ ամրացնում էին արկղի մոտ դրված ստեղնաշարի տակ: Ստեղները սեղմելիս դրանց տակ ամրացված սուր ասեղները ծակում էին կենդանիների պոչերը և կատուները ճչում էին: Պալատականները հերթով «նվագում» էին, փորձելով ճիշտ նոտաներ արտածել:


   Կենդանիների հանդեպ նման դաժանությունը գալիս էր նրանից, որ այդ ժամանակ եկեղեցին կատուներին հայտարարել էր սատանայի դեսապաններ և օգնականներ: Այդ ժամանակներում այս կենդանիները (հատկապես սև կատուները) ապրելու շատ քիչ շանսեր էին ունենում:

0 մեկնաբանություն:

Գրել մեկնաբանություն.

Related Posts Plugin for WordPress, Blogger...