> Դելֆինները չեն կարողանում մարդկանց պես ավտոմատ կերպով շնչել: Հետևաբար դելֆինները չեն կարողանում քնել: Եթե դելֆինը քնի կամ կորցնի գիտակցությունը, կսուզվի ջրի հատակը և կսատկի:
> Վաթսուն րոպեանոց ձայներիզը պարունակում է 172 մետր ժապավեն:
> Թրթուրը մոտավորապես 4000 մկան ունի: Իսկ օրինակ մարդիկ՝ շուրջ 600:
> Կլեոպատրան ամուսնացած է եղել իր երկու եղբայրների հետ:
> Արգելված է ինքնաթիռով թռչել Թաջ-Մահալի վրայով:
> Եթե ծովաստղը բաժանենք մի քանի մասի, ապա որոշ ժամանակ անց յուրաքանչյուր մասը կդառնա լիարժեք ծովաստղ:
> 1952թ.-ին Էյնշտեյնին առաջարկում էին դառնալ Իսրայելի նախագահ:
> Քամելիոնի լեզուն 2 անգամ երկար է նրա մարմնից:
> Խաղաթղթերի մեջ թագավորներից յուրաքանչյուրը ունի իր պատմական նախատիպը և խորհրդանշում է անցյալի թագավորներից մեկին: Այսպես, ագռավի թագավորը խորհրդանշում է Դավիթ արքային, խաչինը՝ Ալեքսանդր Մեծին, սրտինը՝ Կարլ Մեծին, իսկ աղյուսինը՝ Հուլիոս Կեսարին:
0 մեկնաբանություն:
Գրել մեկնաբանություն.