Բարի գալուստ ԷՐԻԴԱ , որտեղ դուք կգտնեք բազմաթիվ հետաքրքիր, զարմանալի, երբեմն էլ նույնիսկ անհավատալի նյութեր ու տեղեկություններ ամենատարբեր ոլորտների մասին՝ սկսած Երկրագնդի խուլ անկյուններից, վերջացրած անսահման տիեզերքի առեղծվածներով:
Բլոգը ստեղծված է բոլոր հետաքրքրասեր մարդկանց համար, ովքեր սիրում են հնարավորինս շատ ու բազմակողմանի գիտելիքներ ունենալ, բացահայտել աշխարհն ու ծանթանալ նրա գաղտնիքներին, տեսնել ամենակարող բնության արարիչ ուժը և հիանալ մարդկային ստեղծագործ մտքի անհավանական թռիչքներով:
Ինչ վերաբերում է բլոգի անվանը, ասեմ, որ Էրիդան հունական դիցաբանության մեջ մրցակցության և վեճի աստվածուհին է, սակայն նա այս բլոգի անվան հետ այնքան էլ կապ չունի: Բլոգը կոչված է Արեգակնային համակարգի ամենամեծ գաճաճ-մոլորակի՝ Էրիդայի (Eris) անունով, որն էլ, սակայն, այդպես է կոչվում ի պատիվ հունական աստվածուհու: Մի խոսքով...
Հուսով եմ Ձեզ դուր կգա այս բլոգը և կօգնի բավարարել Ձեր անսահման հետաքրքրասիրությունը, հարստացնել գիտելիքներն ու ընդլայնել մտահորիզոնը:
ՀաՃելի ժամանակ եմ մաղթում Է Ր Ի Դ Ա Յ Ի հետ: